Շինարարությունը պողպատ օգտագործող ամենակարևոր արդյունաբերական ճյուղերից է, որը ձևավորում է պողպատի համաշխարհային պահանջարկի ավելի քան 50%-ը:
Տներից մինչև ավտոպարկեր, դպրոցներ և երկնաքերեր, իրենց ամրությունն ապահովում է պողպատը:

Ձեզ համար առանձնացրել ենք աշխարհի ամենահայտնի պողպատե շենքերը. գնացինք 👇

Էմփայր Սթեյթ Բիլդինգ/The Empire State Building

Նյու Յորքն ընդմիշտ փոխեց Միացյալ Նահանգների լանդշաֆտը՝ կառուցելով պողպատից առաջին երկնաքերերը: Էմփայր Սթեյթ Բիլդինգը 57,000 տոննա կշռով աշխարհի ամենաբարձր կառույցն էր մինչև 1973 թ.-ը: Ի դեպ, սա դեռ միակ պողպատե շենքն է, որը Քինգ Քոնգը երբևէ բարձրացել է:

Արևմուտքի դարպասներ/The Gateway Arch

«Արևմուտքի դարպաս» կոչվող Սենթ Լուիսի կամարը վերջին 50 տարվա ընթացքում ամենատպավորիչ կառույցներից մեկն է: 630 ֆուտ չափով և չժանգոտվող պողպատից կառուցված այս կառույցը աշխարհի ամենաբարձր կամարն է: Այս գեղեցիկ պողպատե կամարը սահմանում է Սենթ Լուիսի հորիզոնը:

Էյֆելյան աշտարակ/The Eiffel Tower

Ֆրանսիացիները միշտ եղել են փորձառու արհեստավորներ տարբեր ոլորտներում: Զարմանալի չէ, որ նրանք առաջիններից էին, ովքեր կատարելագործեցին պողպատե շենքերի կառուցումը:
Էյֆելյան աշտարակն ունի 324 մետր բարձրություն (1,063 ֆուտ)։ Համեմատելու համար կարելի է նշել, որ այդպիսի բարձրություն ունի 81 հարկանի շենքը։ Դեռևս կառուցման ժամանակ Էյֆելյան աշտարակն անցավ Վաշինգտոնի հուշարձանին և արժանացավ աշխարհում մարդու կողմից ստեղծված ամենաբարձր կառույցի կոչմանը։ Այդ տիտղոսն աշտարակը պահպանեց 41 տարի, մինչ կառուցվեց Քրայսլեր Կառույցը (Chrysler Building) Նյու Յորքում՝ 1930 թվականին:

Ուիլիս-թաուեր/Willis Tower

Չնայած երկնաքերերին հայտնի դարձրեց Նյու Յորքը, բայց Միացյալ Նահանգների ամենաբարձր շենքի համար մրցանակ ստացավ Չիկագոն: 1973 թվականին կառուցված Ուիլիս-թաուեր-ը գահընկեց արեց Էմփայր Սթեյթ Բիլդինգին՝ որպես այդ ժամանակվա աշխարհի ամենաբարձր կառույց: Ուիլիս-թաուերն ունի հատուկ պողպատե ճառագայթներ, որոնք պաշտպանում են այն Միչիգան ​​լճից եկող Չիկոգոյի վայրագ քամիներից:

Դե ինչ, սրանք էին աշխարհի ամենահայտնի պողպատե շենքերը: Իսկ դու, որո՞նք ես արդեն հասցրել տեսնել: 😊