Տանիքի ծածկերը պրոֆիլավորված պողպատե թիթեղներ են` պատված պոլիմերային և ցինկապատ ծածկույթներով, որոնք տարբերվում են պրոֆիլի բարձրությունից և ձևից:

Դրանք նախատեսված են կառույցների տանիքի վերջնական ավարտի համար: Տանիքի ծածկերը հարմար են բնակելի, առևտրային և արդյունաբերական շենքերի տանիքածածկման համար:

Տանիքի ծածկերն ունեն հետևյալ առանձնահատկությունները՝
-Ծառայության երկար ժամկետ,
-Փոքր քաշ,
-Տեղադրման և մշակման հեշտություն,
-Արտաքին միջավայրի նկատմամբ կայունություն:

Այս առավելությունները ցինկապատ տանիքի ծածկը դարձնում են տանիքի լավագույն տարբերակներից մեկը:

Ցինկապատ տանիքի ծածկ ընտրելիս, բացի արտադրության նյութերից պետք է հաշվի առնել պողպատե թիթեղների ընդհանուր պարամետրերը: Դրանք են՝

-երկարություն,
-լայնություն (աշխատանքային և լրիվ),
-ալիքի բարձրությունը և լայնությունը,
-ալիքների միջև հեռավորությունը:

Տարբերակում ենք ծալքավոր տանիքի ծածկի 2 տեսակ՝ ներկված և չներկված:

Ներկված տանիքի ծածկ

Ներկված տանիքի ծածկերը ունեն ավելի բարձր աստիճանի պաշտպանություն` պոլիմերային ծածկույթի լրացուցիչ շերտերի տեսքով:
Կախված վերին ծածկույթի տեսակից, արտադրողները տալիս են նյութական երաշխիք մինչև 25 տարի: Երաշխիքի տևողությունը և սպասվող ծառայության ժամկետը կախված է ծածկույթի տեսակից:

Չներկված տանիքի ծածկ

Այս կատեգորիան ներառում է ցինկապատ կամ ալյումինե-ցինկապատ պրոֆիլավորված թիթեղներ, որոնց ծառայության ժամկետը գնահատվում է 5-15 տարի:

Տանիքի համար չներկված ծալքավոր թիթեղներ ընտրելիս պետք է իմանալ, որ դրանց ծառայության ժամկետը կախված է պաշտպանիչ շերտի հաստությունից:

Ամփոփելով նշենք, որ տանիքի ծածկի ճիշտ ընտրությունը շատ կարևոր է, ընդհանուր կառույցի ամրությունը ապահովելու համար: Իսկ որակյալ ցինկապատ տանիքի ծածկեր գտեք ՎԱԿ Մետալում: