Ավելի քան 20 տարի VAK Metal ընկերությունը հայաստանյան սպառողին ապահովում է բարձրորակ մետաղական արտադրանքով՝ նպաստելով շինարարական և այլ ոլորտների զարգացմանը:
Այսօր VAK Metal-ը միավորում է ուժերը PROFMET ընկերության հետ և միաժամանակ հայտարարում ենք VAK Metal-ի կորպորատիվ պարտատոմսերի թողարկման մասին, ինչը ապահովելու է նոր արտադրական ուղղություն:
Պարտատոմսերի հիմնական պայմաններն են.
- Դասը՝ անվանական արժեկտրոնային
- Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 13.5%
- Թողարկման ծավալը՝ 1,500,000,000 ՀՀ դրամ
- Անվանական արժեքը՝ 100,000 ՀՀ դրամ
- Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակային
- Մարման ամսաթիվը՝ 29.07.2031 թ․
- Շրջանառության ժամկետը՝ 60 ամիս
- Տեղաբաշխման ժամկետը՝ 29.07.2026-06.09.2026 թթ․
- Տեղաբաշխողը՝ «Դայմենշն» ՓԲԸ

Արժեկտրոնների վճարման ամսաթվերն են՝ 29․10․2026թ․, 29․01․2027թ․, 29․04․2027թ․, 29․07․2027թ․, 29․10․2027թ․, 29․01․2028թ․, 29․04․2028թ․, 29․07․2028թ․, 29․10․2028թ․, 29․01․2029թ․, 29․04․2029թ․, 29․07․2029թ․, 29․10․2029թ․, 29․01․2030թ․, 29․04․2030թ․, 29․07․2030թ․, 29․10․2030թ․, 29․01․2031թ․, 29․04․2031թ․, 29․07․2031թ․:
ՀՀ ԿԲ նախագահի 08.07.2026 թ.-ի թիվ 1/299Ա որոշմամբ գրանցվել է «ՎԱԿ Մետալ» ՍՊԸ ազդագիրը, որը հասանելի է Դայմենշնի և ՎԱԿ Մետալի պաշտոնական կայքերում, հղումը:
Պարտատոմսերի ձեռքբերման և մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ 099 88 29 81, 043 88 29 81 հեռախոսահամարներով։
