Նրբատախտակը պատրաստվում է փայտե բարակ շերտերից կամ մնացորդներից, որոնք ամրացվում են միմյանց սոսնձելով: Այն համարվում է մշակված փայտի տեսակ:
Դրանք կարող են օգտագործվել միջնապատերի, հատակների, առաստաղների և պատյանների համար:

Նրբատախտակները նաև օգտագործվում են դեկորատիվ նպատակներով ինչպես արտաքին աշխատանքներում, օրինակ՝ երեսապատում և դռներ, այնպես էլ ներքին աշխատանքներում՝ պահարաններ, դարակներ և կահույք: Նրբատախտակը օգտագործվում է նաև ծովային միջավայրերի համար, ինչպիսիք են նավակները և նավահանգիստները, այստեղ օգտագործվում են փայտի համեմատաբար դիմացկուն տեսակներ, օրինակ ՝ օկում և PF խեժեր և այլն:

Նրբատախտատակի պատմությունը

Դեռ հին ժամանկաներից փայտը լայնորեն կիրառվել է տարբեր ոլորտներում: Հին եգիպտացիներն ու հույները փայտը բարակ կտրում և սոսնձում էին շերտով՝ ստեղծելով իրենց համար շինանյութ: Իսկ առաջին անգամ, մեզ հայտնի նրբատախտակ նյութը, մշակվել է 1797թվականին՝ Սամուել Բենթհեմի ստեղծած մեքենաներով:

Բրիտանական ռազմածովային ինժեները, ստեղծեց նրբատախտակի նախատիպերը, որոնք ժամանակի ընթացքում հղկվեցին և դարձան ավելի հարվարավետ օգտագործման համար:

Նրբատախտակի տեսակները

Կախված գործածությունից գոյություն ունեն նրբատախտակների մի քանի տեսակներ: Դրանց թվում են՝ ՕՍԲ, ԴՎՊ, ԴՍՊ:

ՕՍԲ փայտատաշեղային սալերը հաճախ օգտագործվում է տանիքի աշխատանքների համար։ Դրանք կարելի է նաև օգտագործել ներքին պատերի, հատակի ու դեկորացիայի համար:

ԴՍՊ պատրաստվում է մանրացված փայտից՝ սոսնձի և պնդացուցիչի հետ խառնելով, ջերմության ու ճնշման ազդեցության տակ որոշակի ժամանակահատվածի ընթացքում ստացվում է անջրանցիկ լամինացված նյութ:

ԴՎՊ թերթավոր նյութ է, որը պատրաստվում է տաք մամլման կամ էլ փայտաթելերից պատրաստված գորգի չորացման եղանակով, անհրաժեշտության դեպքում կիրառելով կապակցանյութեր և հատուկ հավելումներ:

Փայտաթելային սալերը լավ նյութ են հանդիսանում շինարարական և ներքին հարդարման աշխատանքների:

Հիշեցնենք, որ շինարարության և այլ ոլորտներում լայն կիրառություն ունեցող նրբատախտակներ կարող եք գտնել նաև ՎԱԿ Մետալում: