Տարիներ շարունակ մետաղը օգտագործվել է տանիքի և արտաքին երեսպատման համար: Սակայն նոր նյութերը, դրանց կիրառությունն ու մոտեցումները այն տեղափոխել են կառույցների ներքին մաս՝ ստեղծելով կրեատիվ, բարդ ինտերիերի դիզայն: Մետաղն ապահովում է երկարակեցություն՝ գերազանցելով շատ այլ ներքին նյութերի:

Վերջին տասնամյակի տեխնոլոգիական առաջընթացը ճարտարապետական մետաղը դարձրեց շատ գործնական լուծում ինտերիերի համար:

Ինչու՞ օգտագործել մետաղ ինտերիերում

1.Մետաղը բազմակողմանի է և հարմարեցված է ցանկացած տեսակի առևտրային և մասնավոր տարածքների համար: Մետաղների տարբեր ձևերը հնարավորություն են տալիս ստեղծել ինտերիերի դիզայնի բազմաթիվ գաղափարներ:

2.Մետաղը հետաքրքիր ձևով նոր միտումներ է մտցնում ինտերիերում և հարմարվում ցանկացած ոճի: Այն ամրություն է հաղորդում տարածությանը և նույնիսկ աշխուժացնում ձանձրալի և առանց ներշնչանքի տարածքները:

3.Մետաղը երկարակյաց է և ավելի լավ է դիմանում սովորական մաշվածությանը, քան մյուս նյութերը: Մետաղների կյանքը երաշխավորված է ավելի քան 40 տարի:
Բացի այդ, միջատներն ու խավարասերները կարող են վնասել փայտիը կամ այլ նյութ, բայց, իհարկե, ոչ մետաղը:

4. Մետաղը հիգիենիկ է և անվտանգ: Իզուր չեն այն կիրառում բազմաթիվ հիվանդանոցներ ու խոհանոցներ: Մետաղը հեշտ է պահպանել և նաև մաքուր պահել:

5.Մետաղը համարվում է «կանաչ» նյութ: Այն լիովին վերամշակվում է՝ առանց որակական հատկանիշները կորցնելու:

Հաշվի առնելով այս աստիճանի բազմակողմանիությունը, զարմանալի չէ, որ ճարտարապետներն ու դիզայներներն ավելի ու ավելի են օգտագործում մետաղը մի շարք ծրագրերում, ժամանակակից ինտերիերի դիզայնում, լինի դա խոհանոց, հյուրասենյակ և նույնիսկ ննջասենյակ: