ԳԻՊՍԵՍՏՎԱՐԱԹՂԹԵ ՍԱԼԵՐ

ԳԻՊՍԵՍՏՎԱՐԱԹՂԹԵ ՍԱԼԵՐ

Knauf գերմանական հայտնի ապրանքանիշը ներկայացնում է գիպսաստվարաթղթե սալեր՝ նախատեսված շինարարական վերանորոգման և տարբեր աշխատանքների համար (հարդարում, ձայնամեկուսացում, հարվածակայուն մակերեսների պատրաստում, պատերի երեսպատում, միջնորմների, կախովի առաստաղների հարդարում և այլն)։

Ահա, թե դրանցից յուրաքանչյուրն ինչ առանձնահատկություններ ունի՝

  • Սովորական գիպսաստվարաթղթե սալերն առավելապես կիրառվում են ներքին հարդարման համար չոր և նորմալ խոնավության պայմաններում։
  • Ջրակայուն սալերը կիրառելի են բարձր խոնավություն ունեցող տարածքներում։
  • Հրակայուն գիպսաստվարաթղթե սալերն ունեն բարձր հրակայունություն և նախատեսված են նաև հրդեհապաշտպան ծածկույթների ու կառույցների ստեղծման համար։
  • Սապֆիրն ունի բարձր ամրություն, հարվածակայուն է ու խոնավակայուն։ Կիրառվում է նաև բարդ ճարտարապետական լուծումների, կոր մակերեսների պատրաստման համար։
  • Ակուստիկ սալերն առանձնանում են բարձր ձայնամեկուսացնող հատկությամբ։ Նախատեսված են ոչ միայն առաստաղների հարդարման, այլև պատերի երեսպատման, միջնորմների հարդարման համար։
ԱՆՎԱՆՈՒՄՉԱՓՍ մմՉԱՓՄԱՆ ՄԻԱՎՈՐ
Գիպսեստվարաթղթե սալ 9.5x1200x2400հատ
Գիպսեստվարաթղթե սալ 12.5x1200x2500հատ
Գիպսեստվարաթղթե սալ ջրակայուն9.5x1200x2400հատ
Գիպսեստվարաթղթե սալ ջրակայուն12.5x1200x2500հատ
Գիպսեստվարաթղթե սալ հրակայուն12.5x1200x2500հատ
Գիպսեստվարաթղթե սալ Sapphire (ակուստիկ,հրակայուն, խոնավակայուն,ձայնամեկուսիչ)12.5x1200x2500հատ
Գիպսեստվարաթղթե սալ ակուստիկ (կլոր անցքերով)12.5x1200x2000հատ
Գիպսեստվարաթղթե սալ ակուստիկ (քառանկյուն անցքերով)12.5x1200x2000հատ
Ակվապանել12.5x1200x2400հատ
Ակվապանել8x1200x900հատ