Ջերմամեկուսիչ նյութերի մեջ հանքային բամբակը կարելի է համարել լավագույն տարբերակը: Ջերմամեկուսիչ նյութերի շարքում երկրորդ տեղը զբաղեցնում է պենոպլեքսը: Ուստի եկեք ծանոթանանք դրա հատկություններին և բնութագրերին:

Ինչպե՞ս է պատրաստվում պենոպլեքսը.

Պենոպլեքսը արտադրվում է սալերի տեսքով՝ հատուկ տեխնոլոգիայով: Արտադրության ժամանակ պոլիստիրոլին ավելացնում են գազ-կատալիզատոր, որը փրփրեցնում է զանգվածը և մեծացնում այն: Ավելորդ զանգվածը դուրս է գալիս կաղապարից: Այս փուլում գազը գոլորշիանում է և պոլիստիրոլը ձեռք է բերում մեծ քանակությամբ ծակոտիներ:

Արտաքին տեսքով այն շատ նման է պենոպլաստի: Ունի լավ խտություն և գերազանց ուժ:

Պենոպլեքսի առավելությունները

Այս նյութն ունի մի շարք առավելություններ: Դրանք են՝

-Ջերմամեկուսիչ է,
-Խոնավադիմացկուն է,
-Հեշտ է տեղադրվում,
-Ունի թեթև քաշ,
-Ձայնամեկուսացիչ է,
-Երկարակյաց է:

Պենոպլեքսի կիրառությունը.

Այն խորհուրդ է տրվում օգտագործել ինչպես ներքին այնպես էլ արտաքին տարածքների համար՝ ջերմամեկուսիչ շերտ ապահովելու նպատակով: Բացի հարմարավետություն ստեղծելուց (օգտագործվել որպես ջերմամեկուսիչ նյութ), որոշ դեպքերում այն կարող է դառնալ նաև ֆունդամենտ, պատ կամ տանիք/ծածկ:

Այս բոլոր առանձնահատկություններն ու առավելությունները պենոպլեքսը դասում են ջերմամեկուսիչ նյութերի շարքում՝ որպես լավագույն տարբերակներից մեկը:

Իսկ եթե փնտրում եք ապահով և որակյալ պենոպլեքս, կարող եք գտնել այն ՎԱԿ Մետալում: