ՎԱԿ Մետալը սկզբունքորեն կողմ լինելով բացառապես ամենաբարձր որակի ապրանքների ներմուծմանը, նույնքան սկզբունքորեն պահպանում է հաճախորդների սպասարկման և գործընկերների հետ համագործակցության բարձր որակը:

Մշտապես թարմացվող տեսականու և հաճախորդամետ մոտեցումների շնորհիվ ՎԱԿ Մետալը համագործակցությունների լայն շրջանակ է ստեղծել, որը կառուցվել է փոխընմռնման բարձր մակարդակում:

ՎԱԿ Մետալի գործընկերների շարքը 17 տարիների ընթացքում համալրել են բազմաթիվ առաջատար կազմակերպություններ, ինչպես նաև անհատներ, որոնցից այս անգամ կանդրադառնանք 2023 թ-ի առաջին եռամսյակի լավագույն համագործակցություններին:

ՎԱԿ Մետալի գործընկերների 2023 թ.-ի առաջին եռյակն է.

1.    ԱԴՈՌ ՍՊԸ

2.    ԷԼԻՏ Շինանյութ-Ասլանյաններ ՍՊԸ

3.    Էմ Քեյ քոնսթրաքշն ՍՊԸ

ՎԱԿ Մետալի համագործակցությունը ԱԴՈՌ ՍՊԸ-ի հետ

Մեր համագործակցությունը ԱԴՈՌ ՍՊԸ-ի հետ բազմապրոֆիլ է: 

ՎԱԿ Մետալի գործընկեր ԱԴՈՌ ՍՊԸ-ն հանդիսանում է մուտքի և միջսենյակային դռների մասնագիտացված գործարան:

Արտադրության մեջ օգտագործելով տարբեր տեսակի հումքեր՝ ՄԴՖ, շպոն, մետաղ, մեր գործընկերները ստեղծում են միջազգային նորմերին համապատասխան և անկրկնելի նախշերով դռներ:

ՎԱԿ Մետալի համագործակցությունը ԷԼԻՏ Շինանյութ-Ասլանյաններ ՍՊԸ-ի հետ

ՎԱԿ Մետալի համագործակցությունը ԷԼԻՏ Շինանյութ-Ասլանյաններ ՍՊԸ-ի հետ նույնպես պակաս կարևոր չէ: Մեր գործընկեր ԷԼԻՏ Շինանյութ-Ասլանյաններ ՍՊԸ-ում կարող եք գտնել այն ամենը ինչ հարկավոր է շինարարության համար:

ՎԱԿ Մետալի համագործակցությունը Էմ Քեյ քոնսթրաքշն ՍՊԸ-ի հետ

ՎԱԿ Մետալի համագործացությունը  Էմ Քեյ քոնսթրաքշն ՍՊԸ-ի հետ՝  <<նախագծումից մինչև կառուցապատում>>: Մեր գործընկերը իրականություն կդարձնի Ձեր բոլոր գաղափարները:

Մենք ուրախությամբ ենք հայտարարում մեր գործընկերների մասին, որոնք հսկայական ներուժ են ավելի առաջ շարժվելու և նոր բարձրունքներ հաղթահարելու համար:

Այս և բազմաթիվ այլ համագործակցությունները ՎԱԿ Մետալին, անշուշտ, կօգնեն բազում գոհ հաճախորդների հետ առաջնակարգ բիզնես կառուցելու գործում: Բացի այդ, մեր արհեստավարժ թիմը և ռեսուրսները մեծ ներդրում կդառնան հաճախորդների էլ ավելի լայն շրջանակներ ընդգրկելու համար:

Շնորհակալ ենք ՎԱԿ Մետալի գործընկերներին արդյունավետ համագործակցության համար: